Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 379 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 58.8 կմ խորության վրա։

Leave a Comment