Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ներկայումս չկան կոնկրետ նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ զինված հակամարտության դադարեցմանը։
«Ներկայումս պատերազմը դադարեցնելու որևէ կոնկրետ նախաձեռնություն չի առաջարկվել։ Այնուամենայնիվ, մենք կողջունենք ցանկացած տարածաշրջանային նախաձեռնություն, որը կհանգեցնի հակամարտության արդարացի դադարեցմանը», – ասել է նա «Al Araby Al Jadeed»-ին տված հարցազրույցում։