«Մանչեսթեր Յունայթեդը» վաճառքի կհանի մի քանի ֆուտբոլիստների

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել մի շարք խաղացողներից:

Թիմի շարքերը կարող են լքել հիմնական կազմում մշտական խաղաժամանակ չստացող Մեյսոն Մաունթը, Մանուել Ուգարտեն և Ջոշուա Զիրկզեն, ինչպես նաև թուրքական «Տրաբզոնսպորում» վարձավճարով հանդես եկող կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան։ Ըստ Sun Sport-ի տեղեկությունների՝ անգլիական գակումբի ղեկավարությունը պատրաստ է տրանսֆերի հանել բոլոր չորս ֆուտբոլիստներին, որպեսզի ստացված միջոցներով ուժեղացնի թիմի կազմը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Leave a Comment