Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր լոնդոնյան «Վեսթ Հեմ Յունայթեդին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Այս ոչ-ոքիից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն իր ակտիվում ունի 61 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Վեսթ Հեմը» 29 միավորով 17-րդ տեղում է:
«Մանչեսթեր Սիթիի» համար հաջորդ հանդիպումը վճռորոշ է լինելու։ Մարտի 22-ին Լիգայի գավաթի եզրափակչում թիմը ուժերը կչափի «Արսենալի» հետ: