Իսպանական Լա Լիգայի 28-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Էլչեին» և վստահ հաղթանակ տարել 4:1 հաշվով:
Մադրիդցիներից աչքի են ընկել Անտոնիո Ռյուդիգերը, Ֆեդերիկո Վալվերդեն, Դին Հաուսենը, Արդա Գյուլերը։ Նաև «Ռեալի» խաղացող Մանուել Մորանը դարձել է ինքնագոլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 66 միավորով ամրապնդվել է 2-րդ հորիզոնականում: «Էլչեն» 26 միավորով մնում է վտանգավոր գոտում՝ 17-րդ տեղում: