Հութիները սպառնացել են փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ ի պաշտպանություն Իրանի

Եմենի  «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կարող է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, եթե որոշի ռազմական աջակցություն ցուցաբերել Իրանին։ Այս մասին հայտարարել է հութիների զինված ուժերի խոսնակ Աբեդ ալ-Սաուրը։

«Հենց որ միջամտելու որոշում կայացվի, առաջին քայլը կարող է լինել ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից ծովային շրջափակման պաշտոնական հայտարարումը։ Առևտրային նավերն ու ռազմանավերը, այդ թվում՝ ավիակիրները, որոնք ուղևորվում են ԱՄՆ և օկուպացված տարածքներ (նկատի ունի Իսրայելը՝ խմբ.), կարող են կանգնեցվել», – մարտի 14-ի երեկոյան նրա խոսքերն է մեջբերել Press TV-ն։ Ալ-Սաուրը հավելել է, որ հութիները որպես մեկ այլ միջոցառում քննարկում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի լիակատար փակումը Իսրայելի նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերի համար։

Leave a Comment