Ռուսաստանը Խարկովում հարվածել է շտապօգնության մեքենային. զոհվել է երկու բուժաշխատող

Ռուս զինվորականները Խարկովի մարզում անօդաչու թռչող սարքով հարվածել են շտապօգնության մեքենային։ Ուկրաինայի Ազգային ոստիկանության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել են երկու բուժաշխատող և վիրավորվել է ևս մեկը։

Գերատեսչության տվյալներով՝ հարվածը հասցվել է առավոտյան շտապօգնության մեքենային, որը շարժվում էր Կուպյանսկի շրջանի Վելիկոբուրլուկ համայնքի տարածքում:

Հարձակման հետևանքով մահացու վնասվածքներ են ստացել բժշկական տեխնիկը և 27-ամյա բուժակը: 53-ամյա ևս մեկ բուժաշխատող բազմաթիվ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել:

Խարկովի մարզի ոստիկանությունում հայտարարել են, որ կատարվածը փաստագրում են որպես ռազմական հանցագործություն:

Leave a Comment