ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ Իրանի հետ համաձայնագիր կնքել՝ պատերազմը ավարտելու համար։ Այդ մասին նա հայտնել է NBC News-ին տված հեռախոսազրույցում։
«Իրանը ցանկանում է գործարք, բայց ես չեմ ցանկանում այն կնքել, քանի որ պայմանները դեռ բավարար լավ չեն»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ ցանկացած համաձայնագիր պետք է լինի «շատ հստակ և ամուր»։
Նա հրաժարվել է մանրամասնել հնարավոր պայմանները, սակայն նշել է, որ դրանցից մեկը կարող է լինել Իրանի կողմից միջուկային ծրագրից ամբողջական հրաժարվելը։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլ երկրների հետ աշխատում է Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու ծրագրի վրա՝ նավթի համաշխարհային գների աճի ֆոնին։
Նա նաև նշել է, որ Իրանի ռազմական հնարավորությունները զգալիորեն թուլացել են, և երկրի հրթիռների ու անօդաչուների մեծ մասը արդեն ոչնչացվել են։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։
