Անցած հինգշաբթի Մասիս համայնքի Սիս գյուղում հյուրընկալվեցինք արցախցի զինվորական Արթուր Պողոսյանի օջախում, որտեղ հանդիպում ունեցանք գյուղում ժամանակավոր հանգրվանած մի քանի տասնյակ արցախցի մեր հայրենակիցների հետ:
Հանդիպումը մեծ ոգևորություն ծնեց երկուստեք՝ և մեր արցախցի հայրենակիցների անկոտրում կամքը՝ վերադառնալու և տեր կանգնելու սեփական հայրենիքին, և մեր վճռականությունը՝ հետամուտ լինելու յուրաքանչյուր հայ մարդու իրավունքների պաշտպանությանը, միասին այն հզոր ուժն է, որը թույլ կտա հաղթահարել բոլոր կորուստները, և նոր լուսավոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ:
Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով: