Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած 55 ՀՀ քաղաքացի կա, հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Նա տեղեկացրել է, որ Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, 12-ը Շրի Լանկայում են, ովքեր նախատեսում են մեկնել ավելի ուշ: ԱԳՆ տվյալներով՝ Թաիլանդում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր և օրերս կմեկնեն։ Մյուսները, խոսնակի փոխանցմամբ, առաջիկա օրերին մեկնելու մտադրության մասին չեն տեղեկացրել։
Բադալյանը հավելել է, որ Վիետնամում է գտնվում ՀՀ 3 քաղաքացի։ Նա նշել է, որ Թաիլանդում և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, դեսպանությունների կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։
Կարդացեք նաև՝
Չվերթերի չեղարկման պատճառով ՀՀ 21 քաղաքացի մնացել է Կատարում
