Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ ոչնչացրել է յոթ անօդաչու թռչող սարք

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մայրաքաղաք Ռիադում և երկրի արևելյան շրջաններում յոթ անօդաչու թռչող սարքերի որսման և ոչնչացման մասին, հաղորդում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով նախարարության հայտարարությանը։

«Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ռիադում և երկրի արևելքում որսացել և ոչնչացրել է յոթ անօդաչու թռչող սարք», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Leave a Comment