Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում ոստիկաները հայտնաբերել են 8 քաղաքացիների՝ Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Արամայիս Մ․-ն, 20-ամյա Հայկ Ա․-ն, 20-ամյա Նիկոլայ Ե․-ն, 20-ամյա Տիգրան Դ․-ն, 22-ամյա Տիգրան Ա․-ն, 20-ամյա Արամ Ա․-ն, 21-ամյա Գոռ Դ․-ն և 26-ամյա Գևորգ Հ․-ն ովքեր ոստիկանության ծառայողների կողմից տեղափոխվել են ոստիկանության Չարենացավանի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն ոստիկանությունում նրանք հայտնել են, որ իրենք ընկերներ են և ունեցել են տարաձայնություններ, որի ընթացքում Նիկոլայ Ե․-ն բռունցքով հարվածել է Արամ Ա․-ի ձախ աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: