
Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Սողոմոն Թեհլիրյանի գործողության 105-ամյա տարեդարձն է, իրադարձություն, որը արժանի է ժողովրդական ու պետական մակարդակով տոնվելու։
Միշտ պետք է ձգտել խաղաղության հարեւանների հետ։ Իսկ քանի դեռ ցեղասպանության հանցանքը կատարած պետության իրավահաջորդը պետական իսկ մակարդակով հերոսացնում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ Թալեաթին, մենք առավելեւս պետք է վառ պահենք մեր արդարության մարտիկների ու նրանց գործի մասին հիշողությունը»:
Աղբյուրը` Հակոբ Կարապետյան