Ֆրանսիան առաջարկում է պատմական համաձայնագիր Լիբանանում հակամարտությունը լուծելու համար. ԶԼՄ

Ֆրանսիան առաջարկում է պատմական համաձայնագիր Լիբանանում հակամարտությունը լուծելու համար: Այս մասին հայտնում է Axios–ը:

Պորտալի աղբյուրների համաձայն՝ Փարիզը նախաձեռնություն է առաջարկել՝ պահանջելով, որ Լիբանանը իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես ճանաչի Իսրայելը։ Դրա դիմաց Իսրայելը պետք է դուրս բերի իր զորքերը հարավային Լիբանանից, և երկու կողմերը կսկսեն բանակցություններ չհարձակվելու մասին համաձայնագրի շուրջ։

Ծրագիրը ներառում է նաև «Հեզբոլլահի» զինաթափումը, լիբանանյան բանակի վերատեղակայումը Լիտանի գետից հարավ և միջազգային մոնիթորինգի ներդրումը։

Իսրայելը և ԱՄՆ-ն ուսումնասիրում են առաջարկը։ Լիբանանն արդեն համաձայնել է այն օգտագործել որպես բանակցությունների հիմք, սակայն հաջողությունը կախված է Վաշինգտոնի ակտիվ միջնորդությունից։

Leave a Comment