Մ23 ԵԱ․ Արամայիս Հարությունյանը՝ ոսկե, Սամվել Տերտերյանը՝ արծաթե մեդալակիրներ

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արամայիս Հարությունյանը (130 կգ) հռչակվել է Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Մրցաշարի եզրափակչում հայ ըմբիշը 1:1 հաշվով հաղթել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների եռակի չեմպիոն և մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Լաշլո Դարաբոշին (Հունգարիա)։

Սամվել Տերտերյանը ( 77 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ Նա Տերտերյանը 1։1 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Գրիգորևին։

Մանվել Խաչատրյանը (55 կգ), ժամանակից շուտ 6։0 հաշվով հաղթելով թուրք Սերչան Կեշգինին, նվաճել է առաջնության բրոնզե մեդալը։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Leave a Comment