Իսրայելը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր ցամաքային գործողությունները Լիբանանում



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Իսրայելը պլանավորում է զգալիորեն ընդլայնել իր ցամաքային գործողությունը Լիբանանում և ոչնչացնել շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքները, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի։


Նրա խոսքով՝ Իսրայելը պլանավորում է Լիբանանում անել այն, ինչ արեց Գազայի հատվածում՝ ոչնչացնել այն շենքերը, որոնք Թել Ավիվը պնդում է, որ «Հեզբոլլահը» օգտագործում է զենք պահելու և հարձակումներ իրականացնելու համար։

Հրապարակումը նշում է, որ այս մասշտաբի գործողությունը կարող է հանգեցնել հարավային Լիբանանի` Իսրայելի կողմից երկարատև օկուպացիայի։ ԱՄՆ վարչակազմը աջակցել է Իսրայելի ծրագրին, բայց պնդում է, որ Լիբանանին հասցված վնասը լինի նվազագույն, և որ Թել Ավիվը, ի վերջո, ուղիղ բանակցություններ վարի Բեյրութի հետ հետպատերազմյան համաձայնագրի շուրջ։


Իր հերթին, Իսրայելը պատասխանել է, որ կխորհրդակցի Սպիտակ տան հետ՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment