ՀՕՊ ուժերը խոցել են դեպի Մոսկվա թռչող 16 ԱԹՍ, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ավելի վաղ նա հայտնել էր 31 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Այսպիսով, նրանց թիվը հասել է 47-ի։
«Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Մոսկվայի վրա թռչող վեց ԱԹՍ-ների հարձակումը։ Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են փլատակների անկման վայրում», – ասվում է հաղորդագրության մեջ։