
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հնարավոր է այս տարի առաջին անգամ հանդիպեն Թեհրանում կայանալիք Կասպիական գագաթնաժողովում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Դիվանագետի խոսքով՝ եթե գագաթնաժողովը տեղի ունենա, բազմաթիվ հանդիպումներ կանցկացվեն, սակայն այս պահին ֆորումի ամսաթիվը նշանակված չէ։
«Իհարկե, այս ամենը պետք է մի կողմ դնել այնքան ժամանակ, մինչև մենք կանցնենք այս ժամանակահատվածը (ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի հետ հակամարտությունը – խմբ.)», – ասել է նա՝ նշելով, որ գագաթնաժողովը նախատեսված է այս տարի։