Իրանն առաջնորդվում է «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի

Իրանն առաջնորդվում է «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց է նավագնացության համար, և միայն «հարձակվող թշնամիները» խնդիրներ կունենան անցնելու հարցում, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները օգտագործում է Իրանի հարևանների տարածքները՝ Իսլամական Հանրապետության դեմ հարվածներ հասցնելու համար։ Արաղչին նաև ընդգծել է, որ Թեհրանը կպատասխանի իր նավթային և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներին։

Նա նշել է, որ Իրանը հարվածներ է հասցնում ԱՄՆ հարձակումներին ընդառաջ՝ առաջնորդվելով «ակն ընդ ական» սկզբունքով։ Նախարարը հավելել է, որ երկրի նոր Գերագույն առաջնորդը լավ է, և հանրապետությունը շարունակում է բնականոն գործել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment