«Ռադար-զրույցի» տաղավարում հյուրըկալվել է քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը։
Անդրադառնալով Արտաքին հետախուզական ծառայության՝ վերջերս հրապարակված զեկույցին, որ արտերկրում տարբեր դերակատարներ ԱԺ ընտրություններին ընդառաջ փորձում են ճնշում գործադրել ՀՀ քաղաքացիների նկամամբ՝ որոշ ուժերի աջակցելու համար, Արշակյանը նկատեց, որ Որոշ երկրներ իրենց շահերի գործակալներին ակտիվացնում են տնտեսական, ֆինանսական, գաղափարական աջակցությունով։
«Մենք գործ ունենք այլ երկրների շահերի ներկայացուցիչների հետ, դրանք ակտիվացել են։ Մեր երկրի շահերը պաշտպանող կազմակերպությունները՝ ԱԱԾ-ն, ՆԳՆ ոստիկանությունը, հարկային ծառայությունները ևայլն, պետք է մեր երկրի քաղաքացիների շահերը պաշտպանեն։ Ինքնապաշտպանության գործընթացի մասին է։ Մենք մինչև հիմա կարծես մեզ լավ չենք պաշտպանել։ Կարծում եմ, ոչ միայն ընտրությունների կապակցությամբ են նրանք ակտիվ»։
Ըստ Արշակյանի՝ սա ռուս-թուրքական երկրի մասին է։
«Դա ագենտուրայի, ընկճվածության հետևանք է, իհարկե պետք է անուններ նշվեն, որովհետև մենք գիտենք։ Սա կարող են անել այն ուժերը, որոնք կարծում են, որ հայ ժողովուրդը պետություն ունենալու իրավունք չունի կամ արժանի չի»։
