Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն հայտարարել է, որ Խորվաթիան, Ալբանիան և ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետությունը «ստեղծում են դաշինք Սերբիայի դեմ»։
Նա ընդգծել է, որ նրանք սպասում են աշխարհում ճգնաժամերի՝ Ռուսաստան–Եվրոպա հակամարտության կամ Մերձավոր Արևելքում նոր պատերազմի՝ հարձակում իրականացնելու համար։
Վուչիչը նախկինում զուգահեռներ է անցկացրել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դեմ ՆԱՏՕ-ի 1999 թվականի ագրեսիայի միջև։ Նա ընդգծել է, որ Բելգրադի խնդիրը ոչ միայն խաղաղության պահպանումն է, այլև իր զինված ուժերի արդիականացումը։
Սերբիայի նախագահը պնդեց, որ երկրի հիմնական նպատակը խաղաղությունն ապահովելն է, ինչպես նաև բանակի արդիականացումը։ Վերջին տվյալներով՝ Սերբիան պաշտպանական բյուջեում 2025 թվականին հատկացրել է իր ՀՆԱ-ի 2,65%-ը, որի ավելի քան 54%-ը գնում է զինված ուժերի ներդրումների համար։
Վուչիչը նաև հայտնել է, որ առաջիկա 1,5 տարում նպատակ ունեն կրկնապատկել բանակի պաշտպանական կարողությունները, 30%-ով ավելացնել անձնակազմը և 100%-ով՝ կրակային ուժը։