Թեհրանը կարձագանքի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«Եթե հարվածներ հասցվեն իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին, Իրանի ուժերը կարող են թիրախավորել տարածաշրջանում գործող ամերիկյան ընկերությունների օբյեկտները կամ այն ընկերությունները, որոնցում ԱՄՆ-ն մասնաբաժին ունի։ Իրանը մտադիր է պատասխանել հարձակումներին, սակայն այնպես, որ չվնասվեն բնակեցված շրջանները»,- նշել է նա։