Լիբանանում Իսրայելի հարձակումների զոհերի թիվը հասել է 826-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի Առողջապահության նախարարությանը։
Ըստ գերատեսչության՝ վիրավորների թիվը 2009 է։
Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին մարտի 2-ից՝ Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման կողմից Հայֆայում գտնվող ռազմական բազայի վրա հարձակումից հետո: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների գանական գումարտակի շտաբ-բնակարանը նույնպես հրթիռային հարվածի էր ենթարկվել: Լիբանանում իրավիճակի սրացումը մի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Իրանի միջև ավելի լայն հակամարտության մի մասն է:
