
Իրանը Հորմուզի նեղուցը կարող է բացել նավթատար փոքրաթիվ նավերի համար, եթե անցնի յուանով վճարումների։ Այս մասին հաղորդում է CNN-ը.
«Սա Իրանի նոր ծրագրի մի մասն է՝ վերահսկողություն ձեռք բերելու աշխարհի կարևորագույն մայրուղու վրա», – լրագրողներին ասել է Իսլամական Հանրապետության անանուն պաշտոնյան։
Մարտի 13-ին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար կոալիցիա ստեղծելու գաղափարը, հայտարարել է, որ Թեհրանը դեմ է Հորմուզի նեղուցը անվտանգ պահելու համար արտատարածաշրջանային ուժերի օգտագործմանը։