14 Մարտի 2026, 18:17
Հայկական բրենդները կմասնակցեն Pop-Up Shop մարկետին, որն անցկացվում է **Moscow Fashion Week-ի շրջանակում։ Միջոցառումը տեղի կունենա Մոսկվայում՝ մարտի 14-ից 19-ը։
Հայաստանի Նորաձևության պալատի հետ համագործակցության շրջանակում Մանեժ կենտրոնական ցուցասրահի գնորդների, մեդիայի և ոլորտի մասնագետների համար իրենց հավաքածուները կներկայացնեն հայկական «Dajeli» և «The Wave» բրենդները։
Մարկետում ընդհանուր առմամբ կներկայացվի շուրջ 200 բրենդ՝ Ռուսաստանի տարբեր շրջաններից և արտերկրից։