ՆԳՆ-ն հայտնել է Սամվել Կարապետյանին սատարող ակցիայի երեք մասնակիցների ազատ արձակման մասին

Ի աջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի երեկվա դատարանի դիմաց ակցիայից բերման ենթարկված երեք քաղաքացու վերաբերյալ կազմվել է արձանագրություն, հետո նրանց ազատ են արձակել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ներքին գործերի նախարարության խոսնակը:

Կարապետյանի երեք աջակիցներին ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին տեղափոխել Հակակոռուպցիոն դատարանի բակից, երբ դատարանը քննում էր բարերարի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները մարտի 14-ին ակցիաներ էին անցկացրել Երևանի կենտրոնում՝ պահանջելով արդար դատավարություն և Կարապետյանի ազատ արձակում: Ցուցարարները կառավարության շենքի և Գլխավոր դատախազության մոտ վանկարկել էին «Ազատություն Սամվել Կարապետյանին» և «Ազատություն Հայաստանին»:

Leave a Comment