2025 թվականին հшնցավորությունը նվազել է 3,2 տոկոսով․ Արփինե Սարգսյան



Tert.am-ը գրում է.


Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով հանրային դիսկուրսում տարածված այն պնդումներին, թե Հայաստանում հանցավորությունն աճել է, ընդգծել է, որ իրական տվյալները բոլորովին այլ բան են ցույց տալիս։ Նրա ներկայացմամբ՝ 2025 թվականին հանցավորությունը ոչ թե աճել, այլ նվազել է 3.2 տոկոսով։ Ըստ նրա՝ նվազում է արձանագրվել նաև այն խումբ հանցագործությունների դեպքում, որոնք սովորաբար առավել մեծ հանրային արձագանք են ստանում, մասնավորապես՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները և հատկապես առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը։

Սարգսյանը նշել է, որ անգամ 0.1 տոկոսի փոփոխությունը երկրի համար կարող է կարևոր ցուցանիշ լինել, իսկ 3.2 տոկոսի նվազումը ոչ միայն տեսանելի արդյունք է, այլև՝ պարտավորեցնող հանգամանք։ Նրա համոզմամբ՝ խնդիրը միայն մեկ տարվա հաջողություն արձանագրելը չէ, այլ այդ նվազումը կայուն օրինաչափության վերածելը։

Նախարարը նաև ընդգծել է, որ այդ արդյունքը հնարավոր է դարձել Պարեկային ծառայության ուժեղացված ծառայության, Քրեական ոստիկանության օպերատիվ աշխատանքի և մյուս գործընկեր կառույցների համակարգված գործունեության շնորհիվ։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment