Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ֆեյք լրատվամիջոցները պարզապես չեն հանդուրժում այն փաստը, թե ինչպես են ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ հաղթեցին Իրանին: Վերջինս լիակատար պարտություն է կրել և այժմ փորձում է գործարքի գնալ, սակայն ոչ այն պայմաններով, որոնք ես կընդունեի»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը:

«Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանը հետաքրքրվել է գործարք կնքելու հնարավորությամբ։ Սակայն, Թրամփի խոսքով՝ «մենք է՛լ ավելի շատ ենք ուզում պատերազմել»։»

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:



Leave a Comment