Մարտի 14-ին՝ ժամը 12։40-ին ջրափրկարարները Կոտայքի մարզի Աղբյուրակ ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դի, տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքներ էին կատարվում մարտի 12-ից։ Կատարվում է նախաքննություն։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ջրահեղձ քաղաքացին 72-ամյա Ամալյա Ս.-ն է։ Կայքի տեղեկություններով՝ դին հայտնաբերվել է կնոջ գլխարկի գտնվելու վայրից գրեթե 350-400 մետր հեռավորության վրա։
