
Tete A Tete-ի եթերում անդրադառնալով շոու-բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ հարաբերություններին՝ ասել է, որ գրեթե բոլորի հետ լավ հարաբերություններ ունի։ Ավելի քիչ է շփվում, սակայն, երգիչ Արսեն Սաֆարյանի հետ։ «Նրան շատ եմ սիրում, հարգում, գնահատում ու ցավում եմ, որ քիչ ենք շփվում․․․ Ենթադրում եմ, որ, չգիտեմ ինչի, ինքը Ղարաբաղի հետ տեղի ունեցածի մեջ նաև ինձ ա մեղադրում, թեև չգիտեմ՝ իմ մեղքի բաժինը որն ա»,- ասել է Սիմոնյանը։