Պակիստանի և Աֆղանստանի միջև զինված բախումը շարունակվում է


Միջազգային


Պակիստանի ուժերը երկու անօդաչու թռչող սարք են խոցել Ռավալպինդիի մոտակայքում:

Այս մասին հաղորդում է «Դոն» թերթը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը խոցվել են էլեկտրոնային պատերազմի համակարգերի միջոցով։ Անօդաչու թռչող սարքերի վթարի հետևանքով զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Թերթի աղբյուրների համաձայն՝ մայրաքաղաքային շրջանի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է, սակայն սահմանափակումները շուտով վերացվել են։

Պակիստանի օդանավակայանների վարչությունը հաստատել է, որ Իսլամաբադի միջազգային օդանավակայանը գործում է սովորական ռեժիմով, բոլոր չվերթները կատարվում են ըստ ժամանակացույցի։


Leave a Comment