Ամստերդամի հրեական դպրոցում պայթյուն է որոտացել

Գիշերը Ամստերդամի հրեական դպրոցում պայթյուն է որոտացել, հաղորդում է NL Times-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

«Գիշերը Ամստերդամի Բյուտենվելդերտ շրջանում գտնվող հրեական դպրոցի արտաքին պատի մոտ պայթուցիկ սարք է գործադրվել», – նշվում է հրապարակման մեջ։

Պորտալը տեղեկություններ չի հաղորդում հնարավոր զոհերի մասին։

Ամստերդամի քաղաքապետը դատապարտել է միջադեպը և այն անվանել քաղաքի հրեական համայնքի վրա միտումնավոր հարձակում։

«Սա հրեական համայնքի դեմ ագրեսիայի վախկոտ ակտ է։ Ես հասկանում եմ Ամստերդամի հրեա բնակիչների վախն ու զայրույթը։ Նրանք ավելի ու ավելի հաճախ են բախվում հակասեմիտիզմի, և սա անընդունելի է», – ասել է նա:

Leave a Comment