Դատարանի բակից բերման ենթարկված Կարապետյանի աջակիցներն ազատ են արձակվել

Դատարանի բակից բերման ենթարկված Կարապետյանի աջակիցներն ազատ են արձակվել

14 մարտի 2026 – 12:52 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 13-ի երեկոյան դատարանի բակից բերման ենթարկված գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներն ազատ են արձակվել: Քաղաքացիների վերաբերյալ կազմվել է արձանագրություն, որից հետո նրանք ազատ են արձակվել։ Այդ մասին ասել է ներքին գործերի նախարարության խոսնակը, հայտնում է «Ազատությունը»:

Բերման էր ենթարկվել 3 աջակից:

Նրան ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին տեղափոխել Հակակոռուպցիոն դատարանի բակից այն ժամանակ, երբ դատարանը քննում էր գործարարի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը երկարացնել ևս մեկ ամսով։ Այդ մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Դատարանի հարակից տարածքում կենտրոնացվել էին մեծ թվով ոստիկանական ուժեր։

Leave a Comment