44-օրյա պատերազմից հետո 17.000 ինքնաձիգ է անհետացել։ Այս հայտարարությունը ՆԳ այդ ժամանակվա նախարար Վահե Ղազարյանն արեց 2024-ի հունվարին։ Ապօրինի զենքի նման քանակը չէր կարող չազդել Հայաստանի ներքին անվտանգային վիճակի վրա. զուգահեռաբար աճում է հրազենով կատարվող հանցագործությունների ու սպանությունների թիվը։
Պաշտոնական տվյալներով՝ 2025-ի հրազենի գործադրմամբ 140 հանցագործություն է կատարվել։ 2024-ի համեմատ այս թիվն աճել է 20.7%-ով։ Աճել է նաև սպանությունների թիվը։ 2024-ին գրանցվել էր 45 դեպք, 2025-ին՝ 50։
«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կներկայացնենք Հայաստանում հանցավորության մակարդակը, եւ թե ինչու են ավելանում սպանությունների դեպքերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter