
«Րոպեներ առաջ իմ ցուցումով Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարությունն իրականացրեց Մերձավոր Արևելքի պատմության մեջ հզորագույն ռմբակոծություններից մեկը և ամբողջությամբ ոչնչացրեց ամեն մի ՌԱԶՄԱԿԱՆ թիրախ Իրանի թագի գոհարի՝ Խարգ կղզու վրա», – գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում:
«Մեր զենքերն ամենահզորն են և ամենակատարյալը, որ Աշխարհին երբևէ հայտնի են եղել, սակայն, պարկեշտության նկատառումներով, ես որոշեցի Չվերացնել Նավթային Ենթակառուցվածքները կղզու վրա», – հավելել է ԱՄՆ նախագահը՝ այնուհանդերձ զգուշացնելով, որ եթե Իրանը «կամ որևէ այլ մեկը» որևէ քայլ անի՝ խոչընդոտելու նավագնացությունը Հորմուզի նեղուցով, ինքը կվերանայի իր որոշումը:
Իրանի ափից մոտ 25 կմ և Հորմուզի նեղուցից շուրջ 480 կմ հեռու գտնվող Խարգ կղզում է երկրի նավթի 90 տոկոսի արտահանման տերմինալը:
Պաշտոնական Թեհրանը ուղղակիորեն չի արձագանքել Թրամփի հայտարարություններին, սակայն Իրանի ռազմական ղեկավարությունը սպառնացել է հարձակվել տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ փոխկապակցված նավթային վայրերի վրա, եթե հարված հասցվի իրանական որևէ էներգետիկ ենթակառուցվածքի: