«Մի մտեք գերագույն գլխավոր «մուտիլովշիկի» անհեթեթ օրակարգերի մեջ»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ ընդդիմադիրներին

«Մի մտեք գերագույն գլխավոր «մուտիլովշիկի» անհեթեթ օրակարգերի մեջ»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ ընդդիմադիրներին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի ընդդիմադիրներ, մի մտեք գերագույն գլխավոր «մուտիլովշիկի» անհեթեթ օրակարգերի մեջ: Գերմանացի փիլիսոփա Կանտը մի լավ խոսք ուներ. ասում էր՝ անհեթեթ հարցեր տվողը նման է որձ այծին կթել ցանկացողին: Իսկ այդ հարցերին պատասխանողները՝ տակը մաղ պահողներին:
Խոսեք բովանդակային օրակարգերից, բանակից, պետության զարգացման ձեր տեսլականից:
Հարցը պարզ է՝ առաջիկա ընտրությունը ազգային պետություն ունենալ եւ չունենալու մասին է: Շատ վատ է իհարկե, որ 3 տասնամյակ անց նման վիճակում ենք հայտվել, բայց դե: Պետք է անցնենք այս փորձությունը, ափսոս է մեր սիրուն Հայաստանը…»։

Leave a Comment