Ավելի վաղ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազայում, որտեղ գտնվում են ամերիկյան զինված ուժեր, հնչել էին օդային տագնապի ազդանշաններ։
ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը մարտի 4-ին խոցել էին առաջին բալիստիկ հրթիռը, որը, ըստ հաղորդումների, արձակվել էր Իրանից, իսկ երկրորդը՝ երկուշաբթի օրը։ Մինչդեռ Իրանը հերքել է իր առնչությունը այդ միջադեպերին։
Ուրբաթ օրը նաև Անկարայում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայի ուղղությամբ «ոչ մի հրթիռ չի արձակվել»։