ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնապես բոյկոտ են հայտարարել «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) անկախ փորձագետների խմբին և խոչընդոտում են նրանց գործունեությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը:
Ըստ թերթի՝ իրավապաշտպանների հետ հանդիպել է միայն ՄԻՊ-ը, գրավոր պատասխանել են ՆԳՆ-ն ևՍԴ-ն, իսկ մյուսներն ուղղակի անտեսում են IODA-ին: Լրատվականի տեղեկություններով՝ փորձագետները ստիպված են օրերով զանգահարել կառավարություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, դտորդական խմբեր, սակայն ապարդյուն։ Թվում է, թե եվրոպամետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է դեմքը պահեր եվրոպացի հանրաճանաչ իրավապաշտպանների առաջ, սակայն պատկերն այլ է։
Եվրոպայից ժամանած դիտորդների տպավորություններն ընդդիմադիր ուժերի, ՀԿ սեկտորի հետ հանդիպումներից, դառն են, նշել է թերրթը: Լրատվականի համոզմամբ՝ անգամ նախկին իշխանությունների օրոք հայաստանյան ընտրական մթնոլորտն այսպիսի կոշտ գնահատականների, քննադատության չէր արժանացել:
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Հզոր Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅԴ «Դաշնակցությունը», «Հայ Ազգային Կոնգրես»-ը (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան), «Բոլորին դեմ եմ» շարժումը և այլն:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.am/hy/politics/1045197/
© 2026 Armenia Today
