14 մարտի 2026 – 11:13 AMT
PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր՝ ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների, տեխնիկական կանոնակարգերի և մաքսային կարգավորումների վերաբերյալ: