Ուկրաինայի Կիևի մարզի վրա ռուսական ուժերի կողմից հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս ութը՝ վիրավորվել։
Այս մասին հաղորդում են տեղական իշխանությունները:
«Ցավոք, Բրովարի շրջանում զոհվել է երկու մարդ։ Վնասվել է հանրակացարանի շենք, արտադրական օբյեկտներ և պահեստներ», – իր Telegram ալիքում գրել է Կիևի տարածաշրջանային ոստիկանության պետ Նիկոլայ Կալաշնիկը։
Նա պարզաբանել է, որ հարձակման հետևանքները գրանցվել են նաև մայրաքաղաքի Օբուխիվի շրջանում, որտեղ վնասվել է բազմահարկ շենքի կոմունալ սենյակը, իսկ մոտակայքում գտնվող մեքենաները բռնկվել են։