Փեզեշքիանն ուղերձով դիմել է Իրանի ժողովրդին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ժողովրդին Ալ-Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված ցույցերին նրանց զանգվածային մասնակցության համար․ գրում է IRNA լրատվական գործակալությունը։

Նա ընդգծել է, որ Կառավարությունը առաջ չի տանի երկրի կառավարման որևէ հայեցակարգ՝ առանց Գերագույն առաջնորդի հետ «համաձայնեցման»

«Նախագահը բարձր գնահատեց Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցությունը սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դատապարտող բողոքի ցույցերին՝ ազգային միասնության այս դրսևորումը համարելով հիացմունքի և հարգանքի արժանի», – գրում է լրատվամիջոցը։

Leave a Comment