Կարևոր նորություն տաքսու վարորդների համար

Կարևոր նորություն տաքսու վարորդների համար

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում երեկ տեղի ունեցավ հանդիպում նախարար Գևորգ Պապիկյանի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Hay.em նոր ծրագիրը, որի նպատակն է բարելավել տաքսի ծառայության որակը Հայաստանում և ստեղծել առավել բարենպաստ պայմաններ տաքսի վարորդների համար։

Ծրագիրը ներկայացվեց Hay.em-ի հիմնադիր տնօրեն Մարտիկ Եղազարյանի կողմից։

Քննարկվեց այն տեսլականը, որի համաձայն նոր համակարգը պետք է օգնի վարորդներին աշխատել ավելի հարմար պայմաններում և ունենալ կայուն ու վստահելի աշխատանքային միջավայր։

Հանդիպման ընթացքում Hay.em-ի միջազգային կապերի տնօրեն Պրոխորով Մաքսիմ Ռաֆայելովիչը նույնպես հանդես եկավ ելույթով և նշեց, որ ծրագիրը նախատեսվում է ընդլայնել, և մոտ ժամանակներում այն հասանելի կլինի նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։

Միևնույն ժամանակ արդեն հայտարարվել է, որ մարտի 16-ից Հայաստանում կմեկնարկի Hay.em-ի նոր, գերհզոր համակարգը, որը ստեղծվել է հատուկ տաքսի վարորդների համար՝ լուծելու այն խնդիրները, որոնց նրանք բախվել են տարիներ շարունակ։

Կարևոր որոշումներից մեկն այն է, որ Hay.em-ը պարտավորվել է պահպանել նույն տոկոսադրույքը մինչև 2028 թվական, ինչը վարորդներին հնարավորություն կտա աշխատել ավելի վստահ և կանխատեսելի պայմաններում։

Նոր համակարգի պաշտոնական մեկնարկը նախատեսված է մարտի 16-ին։ 

Leave a Comment