Անաստասիա Բաղյանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը Պարալիմպիկ խաղերում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի դահուկավազորդուհի Անաստասիա Բաղյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Միլանում և Կորտինայում անցկացվող ձմեռային Պարալիմպիկ խաղերում։

24–ամյա կույր մարզուհին անգերազանցելի էր տեսողության խնդիրներ ունեցող մարզուհիների անջատ մեկնարկով 10 կմ դահուկավազքի պայքարում։

Ավելի վաղ Անաստասիա Բաղյանը նվաճել էր նաև չեմպիոնական տիտղոսը սպրինտում։

Leave a Comment