Հոլանդի գործակալը մեկնաբանել է ֆուտբոլիստի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին լուրերը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան մեկնաբանել է նորվեգացի ֆուտբոլիստի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին լուրերը:

Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը չէր բացառել, որ իր ընտրվելու դեպքում ակումբը կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկուին։

«Ես հաճախ եմ ասել, որ մենք շատ ենք հարգում և հիանում «Բարսելոնայով», բայց հնարավոր տրանսֆերի վերաբերյալ ոչ Էրլինգ Հոլանդի, ոչ էլ «Բարսելոնայի» ղեկավարության հետ որևէ շփում չի եղել:

Բացի դրանից, քանի որ մի քանի ամիս առաջ ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը, նա շատ երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»։ Նրա մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում, և մենք իսկապես ասելու ոչինչ չունենք տրանսֆերի մասին, երբ «Մանչեսթեր Սիթիում» ամեն ինչ այսքան հիանալի է»,- Պիմենտայի խոսքերը մեջբերում է El Chiringuito-ն:

Հիշեցնենք, որ Հոլանդի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառ:

Leave a Comment