ISNA. Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 220 կին և 200 երեխա

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 220 կին և ավելի քան 200 անչափահաս։ Նման հայտարարություն է արել Իրանի առողջապահության նախարարությունը՝ հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը:

Նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 223 կին և 18 տարեկանից փոքր 202 երեխա, այդ թվում՝ հինգ տարեկանից փոքր 12 երեխա։ Վիրավորվել է 2729 կին և 1190 անչափահաս, այդ թվում՝ 41 երեխա, որոնք մինչև երկու տարեկան են։

Ավելին, նախարարությունը հայտնել է երկրի առողջապահական ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասի մասին։ Հրթիռակոծության հետևանքով վնասվել է 152 բժշկական կենտրոն և 32 շտապօգնության մեքենա, ինչը ստիպել է վեց հիվանդանոցներից հիվանդների և անձնակազմի լիակատար տարհանում։ Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է տասնվեց բժշկական աշխատող։

Leave a Comment