ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հակամարտության սկզբից ի վեր Իսրայելին հասցրել է ամենահզոր հարվածը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հակամարտության սկզբից ի վեր 2026 թվականի մարտի 13-ին Իսրայելին հասցրել է ամենահզոր հարվածը։

ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Մաջիդ Մուսավին X-ում գրել է, որ երեսուն գերծանր բալիստիկ հրթիռ, որոնք կշռում են մեկից երկու տոննա, արձակվել է Իսրայելի տարածքում գտնվող  ռազմական օբյեկտներ վրա։

Նա նշել է, որ հարձակումը խափանել և ոչնչացրել է կարևոր օդային հսկողության համակարգեր։

«Այժմ ռեժիմի երկնքի մեկ այլ հատված ևս մեր վերահսկողության տակ է», — գրել է է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը։

Leave a Comment