«Թեհրանը որևէ կերպ մտադիր չէ Թրամփին տալ իրավիճակից ելքի հնարավորություն». Հակոբ Բադալյան

«Թեհրանը որևէ կերպ մտադիր չէ Թրամփին տալ իրավիճակից ելքի հնարավորություն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԱՄՆ կարծես թե մտադիր է 5000 ծովային հետեւակ ներգրավել Մերձավոր Արեւելք, նաեւ լրացուցիչ նավեր:

Ինչո՞ւ: Չէ՞ որ Թրամպն ու Հեգսեթը հայտարարում են, որ ջախջախել են Իրանին: Էլ ինչի՞ համար է պետք 5000 ծովային հետեւակը: Թե՞ համարում են, որ Իրանի դիմադրությունը թուլացրել են բավարար եւ կարող են մտածել ընդհուպ դեսանտ իջեցնելու մասին:

Բարդ է ասել: Հնարավոր է, որ Թրամպը փորձում է այդ կերպ հոգեբանական ճնշում բանեցնել Իրանի վրա, որպեսզի Թեհրանը նվազեցնի իր բանակցային նշաձողերն ու համաձայնի ընդունել «ջախջախումն» ու հնարավորություն տա Թրամպին դուրս գալ պատերազմից:

Բայց, Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը: Այն ժամանակ Թեհրանը համաձայնեց ընդունել Թրամպի մոտեցումը, հայտարարել, որ միջուկային ծրագիրը ոչնչացված է, ու այդպիսով դադարեցնել պատերազմը: Հիմա թերեւս Իրանը համարում է, որ սխալվել է ընդունելով այդ մոտեցումը: Այժմ կարծես թե Թեհրանը որեւէ կերպ մտադիր չէ Թրամպին տալ իրավիճակից ելքի հնարավորություն, եւ դնում է կոշտ պայմաններ՝ միջուկային ամբողջ ցիկլի իրավունք, փոխհատուցում վնասների համար, եւ Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման չեղարկում:

Ընդ որում, կարծում եմ փոխհատուցման ներքո Իրանը նկատի է առնում Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկող դիրքի ֆորմալացում, այսինքն փողի գանձում նեղուցով անցնելու համար»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment