Հայաստանը կհայտնվի թոփ 10 երկրների շարքում. քաղաքականությունների ձախողումը հաճախ սկսվում է մշակման փուլից

Հայաստանը կհայտնվի թոփ 10 երկրների շարքում. քաղաքականությունների ձախողումը հաճախ սկսվում է մշակման փուլից

Երևանում՝ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, մարտի 17-18-ը կանցկացվի Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովը (Public Sector Innovation Forum III)։

Երկօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն, թե ինչպես կարող են պետությունները ձևավորել այնպիսի կառավարման համակարգեր, որոնք ունակ են ապահովել երկարաժամկետ համակարգային և կայուն փոփոխություններ։

Համաժողովին կմասնակցեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment