Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել – Live News

ստիկանները դատարանի բակից բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի աջակիցներին։ Այս մասին 24News-ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

3 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի աջակիցները Հակակոռուպցիոն դատարանի մոտ են՝ իրենց աջակցությունը հայտնելու գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին։

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։

Leave a Comment