Նիկոլն արդեն զառանցում է – BlogNews.am



Նիկոլը հերթական անգամ «լայվ» է մտել ու հիմա էլ փորձել Մաշտոցի անունը շահարկել՝ արդարացնելու այն ազգադավ քաղաքականությունը, որ տանում է՝ընդդեմ ողջ հայ ժողովրդի: Պարզվում է՝ Նիկոլը մտածել ու «կռահել է», թե ինչու է Մաշտոցն առաջինը հենց «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»-ը հայերեն թարգանել: Ըստ Նիկոլի՝ նա այդպես է վարվել, քանի որ ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ, Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, և մեր խնդիրն է այդ խաչմերուկում կանգնած լինելով և մտածելով՝մեր ճանապարհը շարունակել այնպես, ինչպես պետք է շարոնակենք, որպեսզի հետագայում «Ողբամ զքեզ հայոց աշխարհ»-ը չգրվի:

Պետք է հիասթափեցնենք Նիկոլին. Մաշտոցը, ի տարբերություն իրեն, հայրենասեր, հոգևոր բարձր արժեքներով ներծծված հայրենասեր էր և երբ թարգմանում էր աստվածաշնչան այդ տողերը, բոլորովին այլ բան նկատի ուներ: Մաշտոցը պատրաստվում էր հայոց նորագյուտ գրերի օգնությամբ երկրում զբաղվել լուսավորչական գործունեությամբ, ուստի առաջինը թարգմանեց հենց այն տողերը, որոնք լավագունյս էին համապատասխանում իր առաքելությանը:

Ինչ վերաբերում է Նիկոլի կողմից ասպարեզ նետված տարբերակին, ապա նա ուղղակի սրբապղծությամբ է զաղվել՝ եկեղեցու կողմից որպես սուրբ ճանաչված մարդուն փորձելով ներկայացնել՝ իր գաղափարների կողմնակից:

Նիկոլը հասկանում է, որ ժողովրդի աջակցությունը լիովին կորցրել է, ուստի փորձում է համազգային ու համաշխարհային հեղինակությունների անունը շահարկելով ինքն իրեն արդարացնել ու լեգիտիմացնել այն դեպքում, երբ դա անելն օբյեկտիվորեն անհնար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment